Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է․ մանրամասներ արտիստուհու կյանքից


«Ես չսի օր բարձր խնդացեք, ընբես խնդացեք, օր Վարդուշի սիրտը տրաքի»,- այս և նման բազմաթիվ ասույթներ, որոնք թևավոր խոսքեր են դարձել, հիշեցնում են մեր մանկութունն ու յուրահատուկ ջերմություն պարգևում:

Բազմաթիվ ֆիլմերին համ ու հոտ հաղորդած հայ դերասանուհի Գալյա Նովենցի ծննդյան օրն է։ Անձնագրային անունը՝ Գալինա։ Արտիստուհին ծնվել է 1937 թվականին։ Ամուսինը ոչ պակաս հայտնի Երվանդ Ղազանչյանն էր, ով մասնագիտությամբ բեմադրիչ էր։ Նրանց որդին Հակոբ Ղազանչյանն է։

Արտիստուհու, արվեստասերների ընտանիքում տղան ընդօրինակեց հոր մասնագիտությունը  և դարձավ բեմադրիչ։ Գալյան բազմաթիվ մցանակների և պատվոգրերի է արժանացել։ Կերտել է այնպիսի դերեր, որոնք տարիներ շարունակ դրոշմված են մնացել հեռուստադիտողների հիշողության մեջ։

1995 թվականից բնակություն  է հաստատել Ամերիկայում։ Դերասանուհին հենց այդ երկրում էր հրաժեշտ է տվել կյանքին, սակայն աճյունը տեղափոխվել է Հայաստան և դերասանուհին ամփոփվել է Երևանի քաղաքային պանթեոնում։

Նովենցի հետ միասին նույն կուրսում էին սովորում Արմեն Ջիգարխանյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Գուժ Մանուկյանը և նրա ապագա ամուսինը՝ Երվանդ Ղազանչյանը:


Понравилась статья? Поделиться с друзьями: