Այսօր Գագիկ Շամշյանի ծննդյան օրն է


Գագիկ Շամշյանը, թերևս, մեր հանրային միջավայրի ամենից հայտնի ու ճանաչված դեմքերից է, ում գիտեն գրեթե բոլորը։ Նա դարձել է ժամանակակից ֆոտոլրագրության սիմվոլն ու գլխավոր դեմքերից մեկը։

Գագիկ Շամյանն ունեցել է բավականին դժվարին ու բարդ մանություն։ Մեծացել է մանկատանը։ Նա առավել հասուն տարիքում կարողացել է գտնել իրեն հոգեհարազատ զբաղմունքը՝ ֆոտոլրագրությունը։

Ասպարեզի պրոֆեսիոնալ ու սրտացավ ներկայացուցիչների շնորհիվ շուտով Գ․ Շամշյանն իր կայուն տեղն է զբաղեցրել ոլորտում՝ հանդես գալով հեղինակային ֆոտոշարքերով, ռեպորտաժներով։

Այժմ ֆոտոլրագրոն ունի իր անունով գործող հատուկ լրատվական կայքը, որը գրեթե միշտ հանդես է գալիս հրատապ ու առաջին ձեռքից մատուցվող տեղեկություններով, որոնց մեծ մասը վերաբերում են ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրներին, ճանապարհային պատահարներին։

Նա տարիների ընթացքում կարողացել է ստեղծել ծանոթության լայն շրջանակ, ինչի շնորհիվ էլ կարողանում է օպերատիվ ու հավաստի տեղեկություն մատուցել։ Այսօր նրա գործընկերները շնորհավորում են նրան՝ ծննդյան օրվա առիթով։ Միանում ենք շնորհավորանքներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!