Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է․ ուշագրավ մանրամասներ


Այսօր՝ սեպտեմբերի երկուսին, Արցախ աշխարհը տոնում է իր անկախությունը։ Դարերից եկած հեքիաթային տեսարաններով այս փոքրիկ ու գողտրիկ երկիրը շատերի սիրելին է և մնում է բոլորի սրտերում, քանզի ստեղծում է պատկերներ, որոնք անհնար է հիշողություից դուրս բերել։

Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է մի միջնաբերդի հետ, որը հսկայական է և նշում է, որ հնարավոր չէ երևակայել Հայաստանի սիրտն առանց Արցախ աշխարհի։

1988 թվականն էր, երբ արցախցիները դիմեցին Հայաստանին և Ադրբեջանին՝ Հայաստանին միանալու խնդրանքով։ Ադրբեջանը մերժում է և սկիզբ է առնում արցախյան շարժումը, որն էլ դառնում է ազգային պայքար։

Պայքարը պսկավում է հայկական կողմի հաղթանակով։ Եվ 1991 թ․  սեպտեմբերի երկուսին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։ Այն նախագահական պետություն է, իսկ օրենսդիր մարմինն ազգային ժողովն է։

Այսօր վիրավոր ու փորք-ինչ կիսատ, բայց և կանգուն Արցախին ասում ենք ՝ շնորհավոր, հավետ դարերով ապրես, հայկական երկրորդ հանրապետություն։


Понравилась статья? Поделиться с друзьями: