Այսօր Արսեն Գրիգորյանի ծննդյան օրն է։ Արսենին ջերմորեն շնորհավորել են հարազատները, ընկերները և երկրպագուները։ Բոլոր շնորհավորանքերից առանձնանում է Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը։

Նա հանրայանացրել է Արսենի հետ համատեղ լուսանկար և կից նշել, որ տարեկիցներ են՝ երկուսն էլ բոլորել են քառասուն տարեկանը։

Նազենին մասնավորապես գրրել է․ «Էսօր մեր խուճուճ Արսենի ծնունդն է․․․ իր սիրուն էությունը և նուրբ հոգին միշտ հումորի ու ծիծաղի տակ է թաքցնում, բայց շերտերը էնքան խորն են և բազմազան։

Երիտասարդ դեմքին չխաբվեք՝ տարեկիցներ ենք, դարձավ 40։ Արս ջան, մամաս քեզ շատ էր սիրում և միշտ հացի սեղանով էր դիմավորում քեզ, որովհետև որդու պես էր սիրում և գիտեր՝ ամբողջ ուսանողական ընթացքում էլ Մայրդ էր մեզ կերակրում։

Քո մեծ, տաք, Վարդենիկաիտալական ընտանիքով՝ միշտ սիրում ենք, սպասում և կարոտում: Ասենք՝ շնորհավոր ․․․ Հ.Գ. Մեկ էլ՝ դե, նրա պես խմող չկա»։