Այսօր Արմեն Էլբակյանի ծննդյան օրն է


Այսօր տաղանդավոր ու շատերի կողմից շատ սիրելի դերասան Արմեն Էլբակյանը բոլորում է ծննդյան վաթսունյոթ տարին։ Արմեն Էլբակյանը ծնունդով Երևանից է։ Նա մշակութային միջավայրում է հասակ առել։

Արմեն Էլբակյանը հանրահայտ արտիստ Էդգար Էլբակյանի զավակն է։ Նա սովորել է Թատերական ինստիտուտի նախ դերասանական, ապա ռեժիսորական բաժինները, որից հետո աշխատել է նախ որպես դերասան, ապա՝ որպես ռեժիսոր։

Նա տարբեր տարիներին տարբեր թատրոններում և թատերական հաստատություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել՝ աշխատելով որպես թատրոնի ղեկավար, կուրսի ղեկավար կամ ամբիոնի վարիչ։

Արմեն Էլբակյանն ամուսնացել է տաղանդավոր արտիստուհի Աննայի հետ։ Նրանք երկու զավակներ են ունեցել՝ Էդգարը և Լիլին։

Էդգարը բավականին տաղանդավոր ու խոստումնալից երիտասարդ էր, սակայն, ցավոք սրտի, տարիներ առաջ նա մահանում է։

Լիլին այժմ շարունակում է զբաղվել ծնողների մասնագիտությամբ՝ ընտրելով նույն ոլորտը։ Նա ամուսնացած է դարձյալ դերասան Համո Ադիյանի հետ։ Նրանց բալիկը ևս հետաքրքրված է դերասանական ասպարեզով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!