Այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է․ մանրամասներ քաղաքական գործչի կյանքից


Այսօր՝ հուլիսի քսանհինգին, Արմեն Աշոտյանի ծննդյան օրն  է։ Քաղաքական գործիչն այսօր դարձավ քառասունյոթ տարեկան։ Ծնվել է Երևանում, կրթությունը ստացել Երևանում և գործունեությունը ծավալել Երևանում։

Արմեն Աշոտյանը դպրոցում բարձր առաջադիմություն ունեցող աշակերտ է եղել և ավարտել է այն ոսկե մեդալով։ Հետագայում կրթությունը շարուանկել է Հերացու անվան բժշկական համալսարանում և ստացել դատական բժշկի մասնագիտություն։

Համալսարանում նույնպես առաջադեմ  ուսանող է եղել և ավարտել է գերազանցությամբ։ Քաղաքական գործունեությունը սկսել է 2002 թվականից։ Նախ կուսակցության անդամ է եղել, ապա քայլ առ քայլ բարձրանալով՝ զբաղեցրել բարձր և կարևոր պաշտոններ։

Արմեն Աշոտյանին արդեն կեսգիշերն անց շտապել են շնորհավորել ինչպես հարազատները, ընկերները, գործընկերները, այնպես էլ մի շարք քաղաքացիներ։ Էդուարդ Շարմազանովը, որ Աշոտյանի ամենամտերիմ ընկերներից մեկն է, առաջիններից մեկն էր, ով շնորհավորեց նրան։

Շարմազանովը համատեղ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Արմեն ջան, պայքարի անդավաճան ընկեր, շնորհավոր ծնունդդ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: