Այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է


Այսօր անմահացած հերոս Արմենակ Ուրֆանյանը կբոլորեր ծննդյան երեսունմեկամյակը: Հերոս Արմենակն անմահացել է Ապրիլյան պшտերազմի մшրտերի ժամանակ:

Արմենակը յուրահատուկ էր իր մտածողությամբ ու վարքագծով:

Օտար հողի վրա մեծանալով՝ հասուն տարիքում նա անսահման սեր ու կապվածություն է զգում հայրենիքի հանդեպ, վերադառնում է՝ զինվորական պարտքը հայրենիքի տալու, ապա որոշում է շարունակել այդ սրբագույն գործը:

Նա այնքան էր նվիրվել բանակաշինությանն ու զինվորական գործին, որ նույնիսկ իր ծննդյան օրն էր ծառայեցնում այդ գաղափարն ընդգծելու համար՝ ասելով, որ ինքը բանակի զավակն է:

Արմենակն ուներ սիրելի աղջիկ, ում հետ էլ նպատակադրվել էր առաջիկայում միանալ ընտանեկան կապերով, սակայն հայրենիքին տվեց թանկագինը՝ կյանքը՝ անամոք ցավ ու ափսոսանք թողնելով հարազատների և շատ-շատերի համար:

Եռաբլուրում հանգչող հերոսն արժանացել է մեծագույն պարգևների: Նա մեր այն բացառիկ երիտասարդ զինվորականներից էր, որ քսանվեց տարեկանում նշանակվել է վաշտի հրամանատար առաջնային գծում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!