Այսօր՝ օգոստոսի տասներկուսին, դերասան, օպերայի երգիչ Արման Նշանյանի ծննդյան օրն է։ Դերասանն այսօր դարձավ 43 տարեկան։ Արմանը ծնվել է Երևանում, սակայն այնպես է ստացվել, որ 1980 թվականից տեղափոխվել է Ամերիկա, որտեղ էլ ստացել է դերասանական կրթությունը։

Արման Նշանյանը Ստրասբուրգի անվան «Դերասանի ստուդիայի» ցմահ անդամ է։ Այնուհհետև եղել է մի շրջան, երբ վերադարձել է հայրենիք և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սովորել օպերային բաժնում, ապա երգել է Սպենդիարայանի թատրոնում։

Արման Նշանյանի դերասանական բարձր հմտությունները հեռուստադիտողը հնարավորություն է ունեցել տեսնել ոչ միայն թատրոնի բեմում, այլև հեռուստասերիալում։ Դերասանը խաղացել է «Եղբայրներ» հեռուստասերիալում և հիացրել իր դերասանական խաղով և հմտություններով։

«Եղբայրներ»-ը միակ սերիալը չէ, որտեղ հեռուստադիտողը հանդիպել է դերասանին, նա մի շարք դերեր է կերտել բազմաթիվ սերիալներում և ֆիլմերում։

Արմանը յութուբյան իր ալիքում բազմաթիվ տեսագրություններ է ներկայացրել օպերային իր հրաշագեղ կատարումներից։