Այսօր Արթուր Ութմազյանի տարեդարձն է․ մանրամասներ արտիստի կյանքից և դստեր արխիվային հրապարակումը


Այսօր՝ հունվարի չորսին, Արթուր Ութմազյանի ծննդյան օրն է։ Արտիստն այսօր դարձավ յոթանասունհինգ տարեկան։ Ժողովրդական արտիստը բավականաչափ սիրված է իր հանդիսատեսի կողմից։

Նրանով և նրա դերասանական խաղով, ասմուքի մեծ վարպետությամբ հիանում են բոլորը։ Նա լույս աշխարհ է եկել Երևանում՝ պատմաբան Հայկարամ Ութմազյանի և դերասանուհի Հրաչուհի Ջինանյանի ընտանիքում։

Ութմազյանը մասնագտությամբ բանասեր է։ Աշխատում է դրամատիկական թատրոնում և շարունակ հիացնում իր հանդիսատեսին և մեծ բավականություն պարգևում նրանց իր կերտած դերերով։ Արթուր Ութմազյանի կերտած բոլոր դերերն էլ հրաշալի ու անմոռանալի են, սակայն առանձնացնենք՝ Մանչուկ Տիբալտ, Հուդա և այլ դերերը։

Այսօր նրան համացանցային հարթակում շնորհավորել է դուստրը՝ Հրաչուհի Ութմազյանը՝ հրապարակելով հայրիկի հետ համատեղ արխիվային լուսանկար։ Լուսանկարին կից հաղորդավարուհին գրել է՝ Շնորհավոր ծնունդդ, իմ պապա։

Մեկնաբանություններում շնորհավորել և ջերմ խոսքեր են հղել նաև մի շարք օգտատերեր։ Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույնը մաղթում սիրված արտիստին։


Понравилась статья? Поделиться с друзьями: