Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է


Այսօր մեծ արվեստագետ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 71 տարեկան։ Ծնվել է մայրաքաղաքում։ Փոքրուց բազմակողմանի զարգացվածության նախադյալներ կային։ Հիանալի նկարում էր և երգում օտար լեզուներով։

Յոթամյա տղա էր, որ սկսեց հաճախել Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց։ Իսկ արդեն դպրոցական տարիներին երգեր էր գրում։ 24 տարեկան հասակում սկսեց երգել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, որտեղ մնաց մեկ տարի, սակայն այդ մեկամյա գործունեությունը հետագայում արտացոլվում է ստեղծագործողի հետագա աշխատանքների վրա։

Հայտնի «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» ստեղծագործությունները Մեսչյանը գրել է դեռևս դպրոցական տարիներին և առաջին անգամ երգել հենց դպրոցի միջոցառումներից մեկի ժամանակ։

Սովորել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետում։

Մեսչյանը մտերիմ հարաբերությունների մեջ էր պատմաբան Սեդրակ Բարխուդարյանի հետ, ով պատմաբան Հովսեփ Օրբելու աշակերտն էր և մասնագիտության կողմորոշման հարցում մեծ դերակատարում ունեցավ Մեսչյանի կյանքում։ Շնորհավորում ենք Արթուր Մեսչյանին և մաղթում ամենայն բարիք։


Понравилась статья? Поделиться с друзьями: