«Այսօր արթնացա և տեսա ինչ․․․»․ Սիրուշոյի անկեղծ գրառումը երրորդ հղիության վերաբերյալ․ տեսանյութ


Վերջին օրերին Սիրուշոն մեծ անակնկալ մատուցեց երկրպագուներ․ անսպասելի և ուշագրավ կերպով հայտնեց իր հղիության լուրը։ Այն ասես աշխարհի թոհուբոհի մեջ արևի լույս լիներ։ Երգչուհու հղիության մասին լուրը անչափ ուրախացրել է բոլորին։

Երկրպագուներն անմիջապես հանդես են եկել ջերմ մաղթանքներով և հայտնել իրենց անկեղծ ուրախությունը։ Երգչուհու նոր կարգավիճակով լուսանկարները պտտվում են ողջ համացանցով։ Սիրուշոն երրորդ անգամ մայր կդառնա։

Համացանցային տիրույթում ակտիվ քննարկվում է, թե ինչ սեռի երեխա է լինելու։ Հշեցնենք, որ Սիրուշոն և Լևոնը երկու որդի ունեն։ Երեկ օրվա ավարտին Սիուշոն շնորհակալ է եղել հանրությանը նման ջերմ վերաբերմունքի համար։

Երգչուհին  գրել է․ «Այսօր արթնացա և տեսա ինչ է կատարվում համացանցում։ Այնպիսի զգացողություն էր՝ կարծես ընտանիքիս հետ լուրը կիսած լինեի․ այնքան ջերմություն և սեր էիք ուղարկել ինձ, այնպիսի հարազատությամբ էիք ընդունել լուրը։  Համոզված եմ, որ ձեր տարածած դրականի տասնապատիկը ձեզ է վերադառնալու. կյանքի կանոն է»։

Այնուհետև գրառման ավարտին նշել է, որ բազմաթիվ աշխատանքներ ունի առաջիկայում պլանավորած և ամեն բան անելու է, որ հասցնի թե՛ ընտանիքում, թե՛ ածխատանքում։ Կից ներկայացնումենք անակնկալ տեսանյութը։


Понравилась статья? Поделиться с друзьями: