«Այսօր արդեն համոզվեցի, որ գործ ունեմ մաֆիայի հետ, որը ղեկավարվում է Սերժ Սարգսյանի կողմից »․ Նիկոլ Փաշինյան․ արխիվային տեսանյութ


Այս օրերին համացանցում մեծ տարածում է գտել մի արխիվային տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ  դատական իշխանությունը ներքաշված է «մաֆիոզ կառույցներ»-ի մեջ։

Տեանյութը տեսանկարահանված է դեռևս 1999 թվականին, հեղինակն  A1+-ն է։ Տեսանյութում խոսում է Նիկոլ Փաշինյանը, ով բավականին երիտասարդ տարիքում է։

22 տարի առաջ Փաշինյանը հանրությանը հայտնի էր որպես համարձակ լրագրող, խմբագիր։ Նա դեռ այդ ժամանակ մշտապես խոսում ու իր բողոքի ձայնն էր բարձրացնում, ահազանգում հանրությանը որ դատական իշխանությունը ներգրավված է «մաֆիոզ կառույցներ»-ում։

Տեսանյութում երբեմնի երիտասարդ, բայց համարձակ խմբագիրը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունը մշտապես խոսում է անպատժելիությունից, սակայն պարզվում է, որ իրենց միջից ծնվում է մեկը, ով  իրեն համարում է Հայաստանի տերն ու տիրականը։ «Այսօր արդեն համոզվեցի, որ գործ ունեմ մաֆիայի հետ։

Մաֆիա, որ ղեկավարվում է ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության նախարար Սերժ  Սարգսյանի կողմից»,- տեսանյութում ասում է Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները կից տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!