Այսօր Ավետ Տերտերյանի ծննդյան օրն է


Այսօր մեծագույն հայ, նոր երաժշտական մտածողության հիմնադիր, ժող․ արտիստ՝ Ավետ Տերտերյանի ծննդյան օրն է։ Տերտերյանը ծնվել է Բաքվում՝ հուլիսի քսանիննին։

Տերտերյանի երաժշտությունը անսովոր ու տարեբնույթ էր ԽՍՀՄ -ի կոնսերվատիվ մտածողության համար։ Ուսումնառությունը ստացել է Բաքվի երաժշտ․ ուսումնարանում։ Տերտերյանը տեղափոխվել է Երևան և շարունակել է ուսումնառությունը Ռ․ Մելիքյանի ուսումնարանում։

Իր երաժշտության մեջ նա կիրառել է դուդուկ, թառ, զուռնա ու այլ գործիքներ։ Ստեղծել է երաժշտական նյութ թե վոկալ և թե գործիքային։ Ըստ Տերտերյանի հնչյունից է կախված ամբողջ թեմայի նշանակությունը։ Հայրենիքը՝ Տերտերյանի դիպլոմայինն էր, որը բաղկացած էր հինգ մասից։ Տերտերյանը գրելով ութ սիմֆոնիա դրանում օգտագործել է տարբեր գրելաոճեր․ որը իր մեջ ներառում էր ատոնալություն, որը  բնորոշ չէր ժամանակի կոնսերվատիվությունը։

Տերտերյանի երկրորդ սիմֆոնիան արական երգչախմբի համար էր՝ հազար ինը հարյուր յոթանասուն երկու թվականին։ Տերտերյանը հոգին ավանդեց հազար ինը հարյուր ինսուն չորսին և հանգչում է Երևանի պանթեոնում։ Երևանում կա Տերտերյանի անվան դպրոց։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!