Այսօր՝ հունվարի քսաներկուսին, Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Տաղանդավոր երաժիշտը ծնվել է 1921 թվականին։ Ծնվել և հարստացրել է հայ մշակույթը։ Իրականում Բաբաջանյանը ծնվել է հունարի 21-ին, սակայն հայրը նրան գրանցել է որպես հունվարի քսաներկուսի ծնված։

Պատճառն այն է, որ այդ օրը համարվում էր սգո օր՝ կապված Լենինի մահվան հետ։ Կոմպոզիտորի հայրը չի ցանկացել, որպեսզի որդու ծննդյան օրը համընկնի սգո օրվա հետ։ Տաղանդավոր երաժիշտը ծնվել է տաղանդավորների ընտանիքում․ նրա և՛ հայրը, և՛ մայրը երաժշտությանը մոտ կանգնած անձիք էին։

Փոքրիկ Առնոն վաղ տարիքից է ցուցաբերել իր երաժշտական ունակությունները։ Նրա տաղանդը առաջինը նկատել է Արամ Խաչատրյանը։ Ընդամենը ինը տարեկան էր, բայց արդեն ուներ հրապարակված գործ․ այն է «Պիոներական քայլերգ»-ը։

Եվ ահա 12 տարեկանում արժանացել է առաջին մրցանակին, որը ստացել է Երիտասարդների երաժշտական մրցույթում։ Մրցույթին ներկայացել է Բեթհովենի Չորրորդ սոնատի կատարմամբ և այն հրաշալի ներկայացրել ու հիացրել հանդիսատեսին։

Հետագա իր գործունեությունը շարունակել է հիացնել և զարմացնել ինչպես Հայստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։