Մեր հայրենակիցները փորձում են դանդաղորեն դուրս գալ այս դեպրրեսիվ, նյարդային վիճակից։ Իհարկե, ողբերգությունը կա և այն երբեք էլ չի լքի մեզ, սակայն ապրել հարկավոր է և անհրաժեշտ։

Հանրային մեծ ճանաչում ունեցող դեմքերը մեկը մյուսի ետևից փորձում են հուսադրող գրառումներ կատարել և այդ կերպ օգնել հանրությանը չընկղմվել դեպրեսիայի և ողբերգության մեջ, այլ լինել ուժեղ և ապրել։ Ապրել, արարել և շենացնել հայրենիքը։

Արևիկ Ուդումյանը գրում է․ «Այսօր առավոտյան լուրջ խոսակցություն ունեցա հետս. պայմանավորվեցի, որ ղզիկանալ չկա, խուճապի մատնվել չկա։

Հանուն մեզ, մեր անցյալի և ճուտիկների ու չէ նաև մեր ապագայի լինենք հավաքված, միասին, ուժեղ ու սթափ` կամ գոնե փորձենք»։

Եվ իրավամբ, հենց այս մոտեցմամբ ետք է շարունակել ապրել և ապագա սերնդին դաստիարակել լինել ուժեղ, միասնական, համառող ու պայքարող տեսակ։ Միայն այսպես հնարավոր կլինի պայքարել թշնամու դեմ և հաղթանակել։