Այսօր աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի ծննդյան օրն է


Աշխարհահռչակ ու տաղանդավոր ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանն այսօր տոնում է ծննդյան երեսուներեքամյակը:

Գյումրեցի փոքրիկին երաժշտությունը գերել էր դեռ երկու տարեկանում, իսկ արդեն  հինգ տարեկանից նա ճանաչում էր աշխարհահռչակ ու տաղանդավոր երաժիշտներին, նվագում ու երգում էր նրանց բարդ երաժշտական ստեղծագործությունները:

Երաժշտությունը նրա մեջ էր ու տարերքն էր, որը հասուն տարիքում դարձավ մասնագիտություն ու մեծ ճանաչում, հեղինակավոր մրցույթներում արժեքավոր հաղթանակներ ու սեր բերեց և դեռ էլի կբերի:

Տիգրանը ստեղծագործել սկսել է տասնմեկ տարեկանից, իսկ առաջին մրցույթը, որին մասնակցել է նա, եղել է տասներեք տարեկանում: Հենց այդ ժամանակ էլ նա հիացնում է երաժշտության մասնագետ ժյուրիի անդամներին:

Հենց այդ մրցութային փառատոնից հետո էլ նա հրավեր է ստանում Ֆրանսիա, որն էլ նոր ճանապարհ է բացում Տիգրանի երաժշտական կայացման համար:

Այստեղ նա մեկը մյուսի հետևից փայլուն արդյունքներ է գրանցում, որից հետո գնում է ԱՄՆ, որտեղ էլ շարունակում է կրթությունն ու երաժշտական ուղին:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!