Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է


Այսօր Աննա Հակոբյանը բոլորում է ծննդյան երեսուներեք ամյակը: Նա արդեն երկու տարուց ավելի է, ինչ մեր երկրի վարչապետի տիկինն է:

Այս կարգավիճակում Աննա Հակոբյանը աչքի է ընկել հասարակական, բարեգործական ակտիվ գործունեությամբ:

Նա ոչ միայն ակտիվորեն զբաղվում է քաղցկեղային հիվանդություններ ունեցող բալիկների բուժման գործընթացների կազմակերպումով, այլ նաև ակտիվորեն զբաղվում է սահմանակից համայնքներում իրականացվող հասարակական ծրագրերին:

Աննա Հակոբյանն ունի լրագրողի մասնագիտություն և շատ է սիրում իր մասնագիտությունը: Վարչապետի տիկինը հաճախ է անկեղծանում, որ երազում է վերադառնալ իր նախկին աշխատանքին:

Աննա Հակոբյանը, ունենալով չորս զավակ, որոնցից երկուսն անչափահաս, իսկ կրտսերը դեռ մանկահասակ, մանկապարտեզի սաներ, արցախյան պшտերազմի ժամանակ իր ուսերին է Արցախում ապաստանածներին մատակարարվող օգնության տեղաբաշխման հսկողությունը:

Նա նաև հանդես է եկել կանանց ջոկատ կազմելու նախաձեռնությամբ և կանանց հետ միասին օրեր շարունակ հսկել են իրենց վստահված դիրքերը:

Այժմ Աննա Հակոբյանն այցելում է պատերազմի ժամանակ անմահացած մեր հերոսների հարազատներին:


Понравилась статья? Поделиться с друзьями: