Այսօր անմահ հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 25 տարեկան


Զինվորը մշտապես կանգուն է։ Բոլոր ժամանակներում, առանց վարանելու պատրաստ է եղել կյանքը տալ հանուն հայրենիքի։ Զինվորի և մեր հայրենիքի կողքին է մշտապես կանգնած եզդի համայնքը։ Նրանց որդիները՝ ինչպես քաջ արծիվներ, կռիվ են տվել մեր ընդհանուր հայրենիքի համար։

Հայաստանին փոթորիկները միշտ են սպառնացել։ 2016-ին փոթորիկը կրկին սուլում էր սահմանին։ Կորցրեցինք տղաների, եղբայրների, հայրերի։ Նրանց մեջ էր եզդի համայնքի ներկայացուցիչ Քյարամ Սլոյանը։

Այսօր Քյարամի ծննդյան օրն է։ Նա ծնվ․ է 1996 թ․, Արտաշավանում։ Հայրը Արցախյան 1-ին պատերազմի ազատամարտիկ է։ Քյարամը Ապրիլյան պատերազմի 1-ին զոհերից է եղել։ Նա ծառայում էր Արցախում։

Ծառայության ավարտին 2 ամիս էր մնացել։ Հրամանատարն է եղել՝ Արմենակ Ուրֆանյանը, ով հրամայել էր հեռանալ սահմանից, սակայն Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին՝ շարունակել են պայքարը։

Քյարամն ընկել է առանձնակի ողբերգական ձևով։ Նրա մահվան մասին հայտարվեց 2016 թ․ ապրիլի հինգին։ Հավերժ փառք, քաջ հերոս․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: