Այսօր անզուգական բանաստեղծ Շիրազի ծննդյան օրն է․ մանրամասներ բանաստեղծի կյանքից


Այսօր անզուգական բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է։ Իսկական անուն ազգանունն է՝ Օնիկ Կարապետյան։ Ծնվել էծանր ժամանակաշրջանում՝ 1914 թ․։ Տարեթիվ, որն ինքնին խոսուն է։ Մանկությունն անցել է խոր աղքատության մեջ՝ որբանոցում։

Շիրազ կեղծանունը նրան տվել է Ատրպետը։ Հայ արձակագիրը կարդալով երիտասարդ գրողի հրաշալի «Գարնանամուտ» ստեղծագործությունը՝ տպավորվում է․ «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում)։

Շիրազին ընթերցողը ծանոթ է տարբեր թեմաներում և յուրաքանչյուր թեմայում նա յուրահատուկ է․ ուրիշ է նրա երգած հայրենիքը, ուրիշ է սերը և իհարկե մայրը։

Հայ գրականության մեջ Շիրազն առանձնանում է մայրիկի մասին ստեղծագործություններով։ Մայրական սերը նրա բանաստեղծություններում յուրահատուկ բուրմունք, շեշտադրում ունի։ Շիրազի 1-ին կինը եղել է Սիլվա Կապուտիկյանը։

Նրանք ունեն որդի՝ Արա Շիրազը, ով անվանի քանդակագործ է։ Բանաստեղծը 2-րդ անգամ ամուսնացել է Շուշանի հետ և ունեցել յոթ երեխա, որոնցից Սիփան Շիրազը բռնեց հոր ուղին՝ դարձավ պոետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!