Այսօր Անդրեի ծննդյան օրն է․ մանրամասներ երգչի կյանքից


Այսօր՝ հուլիսի ութին, սիրված երգիչ Անդրեն (Անդրեյ Հովնանյան) նշում է իր ծննդյան օրը։ Նա ծնվել է 1979 թ․։

Երգչի մանկությունն անցել է Արցախի չնաշխարհիկ բնության գրկում։ Նրա երաժշտական ընդունակությունները նկատելի են եղել դեռ վաղ տարիքից։ Երեք տարեկանից երգում է։

Հարցազրույցներից մեկում երգիչը հիշելով իր մանկության օրերը՝ հուզված պատմել է, որ այդ տարիներին բեմը աթոռն էր, բարձրախոսը՝ ջերմաչափը, իսկ հանդիսատեսը՝ ընտանիքի անդամները։

Ամեն երեկո փոքրիկ Անդրեն երգել է ընտանիքի անդամների համար և ծանր ու դժվարին օրերը ջերմությամբ լցրել, հարազատներին ժպիտ պարգևել։

Ծնողները ցանկանում էին, որ որդին բժիշկ դառնա, սակայն նա երազում էր երգիչ դառնալու մասին և իր նպատակասլության արդյունքում երիտասարդ տղան կարողացավ հասնել իր երազանքին։ Անդրեն բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Նա հինգ տարի անընդմեջ ճանաչվել է լավագույն երգիչ։

Անդրեն առաջինն է ներկայացրել Հայաստանը Եվրատեսիլյան մրցույթում։

Հատկապես երգչի պսակադրության արարողության համար նրա մի շարք հետևորդներ ասես չեն դադարում շարունակ իրենց գեղեցիկ կարծիքներն արտահայտել երգչի և իր սիրելիի մասին։

Ինչպես տարբեր անգամներ հայտնել ենք՝ Անդրեն իր երկրորդ սիրուն գտնելուց հետո այնպիսի առանձնահատուկ կերպով էր սիրո խոստովանություն կատարել, ինչից էլ կարծես թե իր սիրելին ևս չէր կարողանում զսպել իր հուզմունքը և զգացմունքներն արտահայտել։

Այժմ իհարկե նրանք արդեն ամուսիններ են և գեղեցիկ պսակադրության արարողությամբ հասցրեցին նաև օրինականացնել իրենց հարաբերությունները։ Նշենք, որ Անդրեն իր սիրելիին գտավ հենց նախագծի շրջանակներում։


Понравилась статья? Поделиться с друзьями: