Այսօր Անահիտ Բախշյանի ծննդյան օրն է․ մանրամասներ քաղաքական գործչի մասին


Այսօր՝ սեպտեմբերի քսանին, Անահիտ Բախշյանի ծննդյան օրն է։ Կին քաղաքական գործիչն այսօր դարձավ 75 տարեկան։ Նա մշտապես հասարակության կողքին է, մշտապես մտահոգված հայի կյանքով և ճակատագրով։

Տիկին Անահիտին համացանցային տիրույթում հետևում են հազարավորր քաղաքացիներ։ Անահիտը հանդես է գալիս հայրենասիրական գրառումներով և կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ հայտնում իր կարծիքն ու տալիս իր գնահատականը։

Ինչպես հայտնի է Անահիտ Բախշյանը Յուրի Բախշյանի կինն է, ով հոկտեմբերի քսանյոթի զոհերից է։ Տիկին Անահիտը Ժառանգություն կուսակցության ակտիվ անդամներից է և նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել է մեդալ ՀՀ քսանամյակի առթիվ։

Տիկին Բախշյանին այսօր շտապել են շնորհավորել նրա հարազատները, ընկերները և ծանոթ ու անծանոթ մի շարք օգտատերեր և լավագույնը մաղթել նրան։

Մենք նույնես միանում ենք շնորհավորանքներին և առաջին հերթին խաղաղություն մաղթում, որն այժմ բոլորիս է անհրաժեշտ։ Անահիտ Բախշյանն ինքն էլ այսօր միայն խաղաղություն է ցանկանում։


Понравилась статья? Поделиться с друзьями: