Այսօր ազատագրական գործիչ, հրապարակախոս Հովսեփ Էմինի ծննդյան օրն է


Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին։ Նրա ծննդավայրը Համադան քաղաքն է, բայց հետո ապրել է Կալկաթայում։

Էմինը երիտասարդ էր, բայց գիտեր, որ հայրենիքում այնպես կյանքը ապահով չէ, ինչպես Եվրոպայում։ Նա ուզում էր մասնակցել ազատագրման պայքարին և որոշում է ընդունվել Անգլիայում ռազմական ուսումնարան։ 1759 թվականին գալիս է հայրենիք։ Էմինը հասկանալով, որ պետք է օգնության կանչ անել, փորձում է  դաշնակիցներ հնարավոր գտնել։

Էմինը իր ազատագրման ծրագիրը ներկայացնում է Հերակլ 2 ին ու Վորոնցովին։ Հերակլի նամակները չեն հասնում Հայաստան, նամակատարին բռնում են, իսկ Էմինը գնում է հյուսիսային կովկաս, հետո գալիս է հայրենիք ու հասկանում է, որ չի ստացվի ծրագիրը, նորից մեկնում է Կալկաթա։

Էմինի ծրագրերը Եվրոպական ազատության հենքը ունեին ու նա դրանք զետեղել է ինքնակենսագրականում։ Առաջադեմ Էմինի գործունեությունը խանգարվեց, բայց նրա գաղափարները այսօր էլ արդի ու կարևոր են։ Հովսեփ Էմինը մահացավ 1809 ին կալկաթայում։ Հատկանշական է , որ նա մահկանացուն կնքեց հենց իր ծննդյան օրը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!