«Այստեղով անցնելիս աչքերը փակում են, որ չտեսնեն Շուշա դարձած Շուշին»․ Նարինե Կիրակոսյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել, թե ինչ իրավիճակ է Շուշիում այս օրերին


Նարինե Կիրակոսյանը, ով մասնագիտությամբ բնապահպան է և հանդես է գալիս նաև որպես լրագրող, ֆեյսբուքյան հաշվում մի տեսանյութ է ներկայացրել։ Այն տեսանկարահանել է հենց ինքը։

Տեսանյութում Նարինեն մանրամասն ցուցադրում է՝ Արցախում ինչպես են անցնում Շուշիի կողքով , տեսնում ադրբեջանցիներին, նրանց մեքենաները, մի խոսքով՝ հակառակորդ երկրի ներկայացուցիչների բնականոն կյանքը մեր հայրենիքում։

Տեսանյութին կից Կիրակոսյանը գրառում է կատարել․ «Հասանք Շուշի։ Շատերն ասում են՝ այստեղով անցնելիս աչքերը փակում են, որ չտեսնեն Շուշա դարձած Շուշին»։

Նշել է նաև, որ իր կողմից տեսանկարահանած նյութը որպես վավերագրական նյութ կարող է լինել։ Հոգեբանորեն բավական ծանր իրավիճակ է, երբ քո սեփական հայրենիքում թշնամին պետք է զննի քեզ, ստուգի, ապա թույլատրի անցնել։

Տեսանյութում երևում է, ինչպես են նրանք զրուցում ռուս խաղաղապահների հետ։ Նարինեն տեսանյութում ասում է՝ այս իրավիճակն ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ հայերի հետ։

Նշում է, որ կարծես վատ երազ լինի։ Գրառման մեկնաբանությունների հատվածում օգտատերեր խոր ցավ են արտահայտել Շուշի բերդաքաղաքի կորստի վերաբերյալ։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: