«Այո, ես հաղթել եմ, սիրում եմ ձեզ»․ ի՞նչ մրցանակների է արժանացել «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող Սյուզաննա Մելքոնյանը․ հետաքրքիր մանրամասներ


Ռուսական «Ну-ка, все вместе!» երաժտական մրցույթ — շոուն երրորդ եթերաշրջանն էր, որ հեռուստացույցին էր գամել ոչ միայն ռուսական հանրությանը, այլև այլ երկրների հասարակությանը, այդ թվում նաև Հայաստանի։

Մեր հանրությունը առանձնակի հետաքրքրությամբ էր դիտում շոուն, քանի որ մրցույթին մասնակցում էին մեր հայրենակիցները։ Այսօր «Ну-ка, все вместе!» շոուի երրորդ եթերաշրջանի եզրափակիչ մրցույթն էր։

Ուշագրավ էր այն , որ եզրափակիչ փուլ էին հասել հայազգի չորս մասնակիցներ։ Եվ հայ ազգի համար դա արդեն հաղթանակ էր՝ եզրափակչում ունենալ չորս մասնակից։

Սակայն հաղթող ճանաչվեց Սյուզաննան։ Առաջին ելույթի ժամանակ հարյուր հոգանոց ժյուրիի կազմից կանգնել էին իննսունինը։ Սյուզաննան կատարել էր Roxette խմբի «It must have been love» երգը։

Աղջկա կատարմամբ տեսանյութով հայտնի խումբը կիսվել էր պաշտոնական էջում։ 28-ամյա Սյուզաննան երեկ նախագծի երրորդ եթերաշրջանի հաղթող ճանաչվեց։ Որպես մրցանակ ստացել է 1 միլիոն ռուբլի և հնարավորություն ձայնագրել սեփական երգը։

Ինսթագրամյան օգտահաշվում երիտասարդ երգչուհին գրել է․ «Այո, ես հաղթել եմ, սիրում եմ ձեզ»։ Շնորհավորում ենք Սյուզաննային և մաղթում մեծ բեմեր։


Понравилась статья? Поделиться с друзьями: