Հայ տղաներն իրական մարտիկներ են։ Մարտիկներ ոչ միայն ռազմի դաշտում, այլև ամենուր։ Լինի դա սահման, թե մրցույթ։

Հերթական հպարտության զգացողությունն է ապրել հայ ազգը։ Այն մեզ բոլորիս պարգևեց Գոռ Սահակյանը։ Նույն միրցույթին մասնակցել են նաև երկու թուրք ծանրորդներ, որնոց Գոռը ստվերում թողեց։ Ծանրամարտի մրցույթը տեղի է ունեցել Ալբանիայում, Դյուրես քաղաքում։

Մրցույթը կազմակերպվել է քսան և քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնության շրջանակներում, որտեղ հայ տղան հերոսական դրսևորում է ցուցաբերել։ Այս մասին պաշտոնապես արդեն տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը:

Գոռ Սահակյանին հաջողվել է նվաճել ոսկե մեդալը և բարձրացնել հայ եռագույնը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են թուրք ծանրորդները։ Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում։

Շնորհավորում ենք հայ ծանրամարտիկին և անսահման ուժ մաղթում։ Հայ մարտիկի ուժն այստեղ է՝ սպորտի դաշտում, այլ ոչ բայրաքթարների տակ։