«Այո՛, այսօր, այս դժվար օրերին… տղաս ծնվեց, երբ պատերազմի դաժան օրերն էին ու․․․»․ Լիլիթ Մուրադյան


Լիլիթ Մուրադյանը, ով մեծ ակտիվություն է ցուցաբերում համացանցային տիրույթում, այս օրերին չափազանց տխուր և երբեմն էլ զայրացած հրապարակումներ էր կատարում։

Հաղորդավարուհին անչափ ցավում էր սահմանայն միջադեպով և փորձում իր լսարանի միջոցով Հայաստանի ձայնը և Հայաստանում տիրող իրավիճակը լսելի դարձնել։

Այս օրերին հաղորդավարուհին մկրտել է որդուն։ Մկրտման արարողակարգը նախապես պլանավորված է եղել և Լիլթը փոփոխել չի ցանկացել․ փոքրիկ Միքայելը ստացել է Աստծո օրհնությունը։

Այս մասին հաղորդավարուհին լուսանկար  է հրապարակել և կից գրել․ «Այո՛, այսօր, այս դժվար օրերին… տղաս ծնվեց, երբ պատերազմի դաժան օրերն էին ու հիմա էլի պատերազմ։ Մտածում էինք՝ հետաձգել, բայց ոչ, Միքայելն հենց այսօր մկրտվեց և դարձավ լիարժեք քրիստոնյա։

Աշխարհի որ ծայրում էլ լինես,տղա՛ս, քո խաչը, քո կրոնն ու պատմությունը կլինեն քեզ հետ։ Դու հա՛յ ես, հայ լինելը պատիվ է, պատասխանատվություն ու դժվարություն»։


Понравилась статья? Поделиться с друзьями: