«Այն սահմանների մասին է խոսքը, որոնք դուք ճանաչել եք ձեր քվեարկությամբ»․ Վաղարշակ Հակոբյանի ելույթը նոր վեճ հրահրեց, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ․ տեսանյութ


ԱԺ ութրերորդ գումարման երկու նիստ է կայացել և երկուսն էլ լի վիճաբանություններով։ ԱԺ հետագա աշխատանքի մասին արդեն հստակորեն կարելի է պատկերացում կազմել։

Այսօրվա նիստի ժամանակ Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունը կարծում է, որ անհնար է միասին ստեղծել  կառուցողական դաշտ, ապա համարժեք պատասխան են ստանալու։

ՔՊ-ական պատգամավորն ընդգծել է, որ դահլիճում այնպիսի ելույթներ են հնչում, որ իրականության հետ բնավ կապ չունեն։ Ընդգծել է, որ գործընկերները բարձրացրել են սահմանային հարցեր։

Հակոբյանը նշել է, որ դրանք այն սահմաններն են, որոնք 2010-ին իրենք ճանաչել են իրենց իսկ քվեարկությամբ։ Այս ելույթից հետո բղավոցներն է՛լ ավելի բարձրացան, հնչեցին անգամ փոխադարձ վիրավորանքներ։ Բղավոցներին անդրադառնալով՝ Հակոբյանն ասաց․ «Ո՞վ ա ձեզ սպառնում, մի՛ վախեցեք ձեզ ոչ ոք չի սպառնում։

Հանգիստ պահեք ձեզ և եղեք կառուցողական»։ Վերոնշյալ վիճաբանության և Վաղարշակ Հակոբյանի ելույթը մանրամասնորեն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: