Գոհար Ավետիսյանը ցնցող գրառում է կատարել անձնական կյանքի վերաբերյալ։ Նա քսանչորս ժամ և յոթ օր բաց կյանքով է ապրում ինսթագրամում, բայց իր համար դժվարին ամսում՝ դեկտեմբերին, լռել է և այժմ համարում է ճիշտ պահը, որպեսզի պատմի կարևորի մասին։

Գոհարը նշում է, որ ինքը կարծում էր, որ իր և արդեն նախկին ամուսնու միությունը հավերժ պետք էլիներ, սակայն այդպես ապրել այլևս հնարավոր չէր։ Դեկտեմբերին որոշ բժիշկներ արյան վարակ էին ախտորոշել, որն իհարկե հետագայում հերքվեց։

Գոհարը պատմում է, որ կարողացել է ուժ գտնել իր մեջ և ոտքի կանգնել հանուն որդու՝ Գասպարի, քանի որ նա դեռ պետք է տեսնի, թե ինչպես է որդին դպրոց գնում, սիրահարվում, ամուսնանում և այլն։

«Ես, որ անչափ կարևորում եմ ընտնաիքը, այն կորցնելն ինձ համար հսկայական կորուստ է և կոտրված հույսեր ու թևեր․․․

Ես անսահման շնորհակալ եմ Սերգեյին, որ ինձ նվիրեց կյանքիս կարևորագույն իմաստին՝ Գասպարին։ Դա չկտրվող կապ է ողջ կյանքի համար․․․ Բայց հետոն ես մենակ եմ․․․»,- գրել է Գոհար Ավետիսյանը։