Արման Թաթոյանը շարունակում է բարձրաձայնել Արցախի խնդիրները՝ փորձելով շատերի ուշադրությունը գրավել այս կարևորագույն հարցի շուրջ։

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը շարունակ սադրում է և հետապնդում հատուկ և մտածված նպատակ։ Թաթոյանը նշել է, որ թշնամու արարքը նախապես մտածած քաղաքականություն է։ Նշում է, որ գազատարը դիտավորյալ վնասել են և թույլ չեն տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։

Այս ցրտին նրանք զրկել են արցախահայությանը ջեռուցումից, տաք ջրից՝ նպատակ ունենալով առաջ բերել հումանիտար աղետ և շարունակաբար կրակ են արձակում գյուղերի վրա, որոնց հարևանությամբ զինտեխնիկա են կուտակել, նաև տանկեր։

Այս ամենի հետ մեկտեղ հայտարարում են ազատել բնակավայրերը և սպառնում։ «Այս ամենը միասնական քաղաքականություն է։ Ինչպե՞ս է լինում ցեղասպանությունը, էթնիկ զտումը: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ»,- գրել է Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակահատված է, որ հակառակորդը մաքուր հայերենով հայտարարություններ է կատարում բնակավայրերը ազատելու մասին։