Ադրբեջանն այն աստիճան սանձարձակության է հասել, որ գնում է այնպիսի քայլերի, ինչպիսին է օրինակ՝ Հայաստանի միջպետական ճանապարհի փակումը՝ առանց որևէ հիմք ունենալու։

Աշխարհն, ինչպես միշտ, լուռ էր։ Որևէ երկիր Ադրբեջանի դատապարտելի արարքը քննադատելու որևէ խոսքով կամ որևիցե հորդորով հանդես չեկավ։ Երկու օր թշնամի երկիրը շարունակեց այն փակ պահել՝ առաջացնեկով մի շարք խնդիրներ և տեղի բնակչությանը հասցնելով աղետալի վիճակի։ Մարդկանց այդ օրերին հաց հասցրեցին ռուս խաղաղապահները։

Հայաստանում իրավիճակին ելույթներով և գրառումներով անդրադարձ կատարեցին քաղաքական և հասարակական մի շարք ներկայացուցիչներ, ինչպես քննադատական, այնպես էլ մեղադրական բովանդակությամբ։

Երեկ՝ ի ուրախություն բոլորի, օրվա ավարտին մոտ հայտարարվեց, որ ճանապարհը բաց է և անվտանգ։ Այս մասին իր սոցհարթակում անմիջապես անդրադարձավ Էդմոն Մարուքյանը։

Նա գրել է․ «Այնքան ծանր վիճակում ենք, որ արդեն ուրախանում ենք, երբ մեր իսկ պետության տարածքում թշնամու կողմից փակած ճանապարհը բացվում է: Շնորհակալ եմ մեր պետական բոլոր մարմիններին՝ ներդրված ջանքերի և խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար»: