Այդ օրը ես Կարմենին տեսա վերջին անգամ․․․ Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել Կարմեն Դավթյանի մասնակցությամբ


Նաիրա Զոհրաբյանը այն կին քաղաքական գործիչների շարքին է դասվում, ով մշտապես կարողանում է իր ինքնատիպությամբ գրավել հանրության ուշադրությունը։

Նաիրա Զոհրաբյանն այսօր քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն քաղաքական գրառումներ, վերլուծություններ և իր սեփական տեսակետը հայտնել նա  չի դադարում։ Նա իր խրոխտ ու զայրացկոտ ելույթներից զատ նաև բավականին զգացմունքային և ռոմանտիկ կին է։

Նաիրան մի տեսանյութ  է հրապարակել, որտեղ ինքը Կարմենի հյուրն է եղել և խոսել տարբեր թեմաների շուրջ։ Տեսանյութին կից Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Կարմենի հետ վերջին հարցազրույցն էր։

Կարմենն այդ օրը ինձ ինչի մեջ ասես մեղադրեց՝ դիվային լինելու, պանդորայի արկղը բացելու ու անգամ Ադամին «զաստավիտով» խնձոր ուտեցնելու մեջ։ Այդ օրը ես Կարմենին տեսա վերջին անգամ»։

Կարմեն Դավթյանը մահացել է 2021-ին։ Նա երկար տարիներ տառապել է ծանր հիվանդությունից։ Ընկերները, հարազատները հաճախ են հիշում նրան և հուզիչ հրապարակումներով հանդես գալիս։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!