«Այդ վախը քայլ առ քայլ մեծացնում է իր տարածքները․․․ մահ, ագահ ես, կա՛նգ առ…‎»‎‎․ Գայանե Ասլամազյանի անչափ հուզիչ գրառումը


Գայանե Ասլամազյանը համացանցայի իր տիրույթում մի հուզիչ գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է մարդկային կորուստներին։

Դեասանուհի հաղորդավարուհին նշել է, որ անդառնալի կորուստներից իր վախը գնալով ահագնանում է։ Նա խոսել է իր եղբորից, ով վերջերս մահացավ, Հայկոյի, Արթուր Գրիգորյանից և այլ հայտնի դեմքերից, ովքեր բոլորովին վերջերս հեռացան կյանքից երիտասարդ հասակում։

Գայանեն մասնավորապես գրել է․ «Այս մի քանի տարին դարձան կորուստների և ցավի տարիներ: Ամենաշատը միշտ վախեցել եմ անդառնալի կորուստներից: Հիմա այդ վախը քայլ առ քայլ մեծացնում է իր տարածքները, ամեն կորուստից հետո սպանելով սրտիս մի մասը և փոխարենը թողնելով միայն հիշողություններ:

Արտակի հետ աշխարհից գնաց մի մեծ կտոր բարություն: Գևը հետը տարավ պոեզիա, սեր ու թախիծ, Վարդիկը՝ մի պատառ մայրություն, ջերմություն և համեղ հիշողություններ: Գրիգորիչը՝ ավագ ընկերոջ խոսք ու խորը միտք: Հայկոյի հետ մեր քաղաքում պակասեց սերը… Տիկոն հետը տարավ պոզիտիվ, ժպիտ և ընկերություն…. Եթերային աշխարհը հարստանում է, իսկ մենք կորցնում….

Հոգնել եմ կորցնելուց: Էլ չեմ ուզում կորցնել ո՛չ հարազատ հոգիներ, ո՛չ անծանոթ հայրենակիցներ, ո՛չ էլ Երկիր …. Մահ, ագահ ես, կա՛նգ առ…»։ ‎‎


Понравилась статья? Поделиться с друзьями: