«Այդ դեպքում ազգովի կասենք՝ հալալ է, դրա շահույթն էլ ձեզ հալալ լինի»․ Ստյոպա Սաֆարյանը Քրիստոսի արձանի կառուցման մասին


Ինչպես արդեն հանրությունը քաջատեղյակ է՝ Գագիկ Ծառուկյանը մեծ նախագիծ է սկսել։ Նա կառուցում է Հիսուս Քրիստոսի աձանը Հատիս սարի գագաթին։

Արձանն արդեն պատրաստ է, իսկ շինարրական աշխատաքները Հատիսում վերսկսել են։ Գագիկ Ծառուկյանն ընտանքի հետ  երեկ հնադիսավոր կերպով մեկնարկեց աշխատանքները։

Հանրության մի հատված քննադատում է այս գործը և նշում, որ այդ գումարները կարելի է օգտագործել երկրին ավելի կարևոր ու անհրաժեշտ գործերի համար։ Ստյոպա Սաֆարյանն այս մասին գրում է․ «Զենք ու սպառազինություն արտադրեք, 21-րդ դարի պաշտպանական համակարգ ստեղծեք։

Ֆինանսավորեք մի 10 տաղանդավոր երիտասարդի, 2-3 տարով տարեք աշխարհի լավագույն համալսարաններ, Հայաստան բերեք լավագույն պրոֆեսիոնալ հայերի ու գործը սկսեք։

Այդ դեպքում ազգովի կասենք՝ հալալ է, մերօրյա Մանթաշով, դրա շահույթն էլ ձեզ հալալ լինի, ձեր անունն էլ կհավերժանա։ Աստված էլ մեզ կսիրի ու կօրհնի, հավատացեք։ Որ էլ աղետի ժամանակ փրկության հույսը միայն իր վրա չենք դնում…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: