Օրերս Տաթևիկ Ադումյանը նշել է իր տարեդարձը։ Դերասանուհին դարձավ երեսուն տարեկան։ Ծննդյան առիթով նա հանդես է եկել հրապարակմամբ և նշել, որ ինքը 18 տարեկան է տասներկուամյա փորձով։

Դերասանուհին համացանցային պատմություններ բաժնում ցույց է տվել, թե ինչպես է անցկացրել օրը։ Այն լի է եղել անկնկալներով, ուրախ ու երջանիկ դրվագներով։

Տաթևիկն օրն անցկացրել է հարազատների և ընկերների ջերմ մթնոորտում և ողջ օրն իրեն թագուհի զգացել։ Դերասանուհու ամուսինն իրեն անսպասելի նվեր է մատուցել։

Նախ նա կնոջը փակ աչքերով դուրս է բերել սրահից, այնուհետև բաց է արել աչքերը և ցույց տվել նոր մեքենան։ Տաթևիկն անչափ երջանիկ և երախտապարտ է եղել ամուսնուն։ Դերասանուհու համացանցային հարթակներում երկրպագուները բուռն արձագանքներ են թողել։

Նրանք հազարավոր մեկնաբանություններ են կատարել, շնորհավորել Տաթևիկին և հանդես եկել ջերմ ու բարի մաղթանքներով։ Իսկ տարեդարձի վերաբերյալ մի քանի դրվագներ ներկայացնում ենք նյութին կից։