Ամուսինը 6 ժամ ինքնաթիռում կանգնել է, որպեսզի կինը կարողանա քնել


Քորթնի Լի Ջոնսոնը համացանցում լուսանկար է տարածել, որում ամերիկացի մի տղամարդ ինքնաթիռում կանգնած է նստատեղի մոտ։ Թռիչքի 6 ժամը տղամարդը ոտքի վրա է անցկացրել՝ թույլ տալով, որ կինը հանգիստ քնի։ Ջոնսոնն ամուսնուն իրական հերոս է անվանել՝ հիանալով նրա՝ կնոջ հանդեպ հավատարմությամբ։ Օգտատերերից շատերը համաձայնվել են գրառման հետ՝ նշելով, որ միայն մեծ սերը կարող է ստիպել մարդուն կանգնած մնալ թռիչքի ընթացքում։
Սակայն բոլորը չէ, որ հիացած էին ամուսնու արարքով։ Շատերին վրդովեցրել է այն հանգամանքը, որ կինը քնել է երկու նստատեղիի վրա։ Նրանք դա եսասերիրություն են համարել։ Շատերը միջոցներ են առաջարկել՝ ինչպես անել, որ և՛ կինը քնի, և՛ ամուսինը ոտքի վրա չմնա։ Ոչ անտարբեր մարդիկ գրել են, որ կինը, հենվելով կամ գլուխը դնելով ամուսնու ծնկներին, կարող էր թույլ տալ, որ նա նստի ոչ թե 6 ժամ ոտքի վրա մնա։

Օգտատերերը, չթաքցնելով վրդովմունքը, գրում էին, որ գնոջ կողմից սա անարդար է։ Ինչպե՞ս նա կարող է հանգիստ քնել՝ իմանալով, որ ամուսինն իրեն հարմարավետ չի զգում։ Նրանք անկեղծ ցանկանում էին, որ ամուսինը պարգևի արժանանա իր արարքի համար։ Իսկ քնած կինը, հավանաբար, կնեղսրտի, երբ կարդա բազմաթիվ բացասական մեկնաբանությունները։
Հետաքրքիր է՝ եթե հայերի շրջանում նման դեպք լիներ, ինչպե՞ս կարձագանքեր մեր հանրությունը։ Ինչ մեկնաբանություններ կգրեին ու ինչ կարծիք կհայտնեին հայ օգտատերերը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!