Աննա Դովլաթյան, Դավիթ Աղաջանյան զույգին հանրությունը շատ է հավանում և հազարվոր օգտատերեր համացանցի միջոցով հետևում են նրանց և հիանում նրանցով։

Նրանք հանրային գեղեցիկ զույգերից մեկն են։ Աննան ակտիվ է համացանցային հարթակում և սիրով է իր կյանքի ուշագրավ իրադարձությունները ցույց տալիս հետևորդներին։ Նա նաև հարց ու պատասխան ձևաչափի միջոցով փորձում է հետևորդների հետ հարաբերությունները սերտացնել։

Եվ ահա հերթական հարց ու պատասխանի ընթացքում բնավորության որոշակի գծեր է բացահայտել երգչուհին։ Հետևորդներից մեկը Աննային հարցրել է, թե ի՞նչ չի սիրում։ Աննան անսպասելի պատասխան է տվել։

Նա ասել է՝ չի սիրում, երբ հղի կինը ցուցադրում է մերկ որովայնը։ Դա իր համար ամոթալի է։ Իսկ հարցին, թե ի՞նչը չի սիրում մարդկանց մեջ, Աննա Դովլաթյանը պատասխանել է, որ եթե կարճ ասի, ապա կենդանիներին ավելի շատ է սիրում։

Այս մասին մանրամասն և մի քանի այլ լուսանկարներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։