ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնաժողովի փոխնախագահ Ադամ Շիֆը խոր մտահոգություն է հայտնել քառասունչորսօրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանին շարունակ սպառնացող վտանգների վերաբերյալ։

Ադամ Շիֆին հատկապես անհանգստացնում է Ադրբեջանի պահվածքը․ այն է շարունակ սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա։ ԱՄՆ պաշտոնյան անթույլատրելի է համարել այն, որ իրենց եկիրը զենք է մատակարարել մի երկրի, որը անդադար ուժ է գործադրում հարևան երկրի նկատմամբ։

Եվ այն, որ ԱՄՆ դադարեցրեց Ադրբեջանին զենքի մատակարարումը, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն աչքի չի փակելու Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի վրա ուժ գործադրելու վրա։

Ադամ Շիֆը հայտարարել է, որ պետք է ամեն բան անել, որ Հայաստանում պահպանվի ժողովրդավարությունը և պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմը։ Հավելել է, որ միշտ կանգնելու է Հայաստանի և Արցախի կողքին։ Նա նաև խոսել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին և այն պատմական իրադարձություն համարել։

Ամերիկայի հայկական համայնքը ողջունել է Շիֆի այս հայտարարությունը և տարատեսակ հարթակներում շնորհակալական գրառումներ կատարել։