ԱՄՆ դեսպանատունը հայ-ամերիկյան հարաբերությունների 30-ամյակի առիթով պատմական լուսանկար է հրապարակել․ ահա թե որ նախագահի մասնակցությամբ


Հայ-ամերիկյան համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Որքան էլ շատերն են խոսում ԱՄՆ-ի հետ հարաբերությոններ սկսել և փորձել քայլել զարգացման ճանապարհով, այն վաղուց սկսված է, միայն մնում է դիվանագիտական կարևորագույն քայլեր կատարել և խորացնել ու զարգացնել հարաբերությունները գերտերություն համարվող երկրի հետ։

Երեկ հայ-ամերիկյան համագործակցության օրն է եղել․ հայ-ամերիկյան համագործակցությունը  30 տարեկան է։ ԱՄՆ դեսպանատունը այդ առիթով լուսանկար է հանրայնացրել և այդ կերպ փորձել նշանավորել օրը։

Դեսպանատան կողմից հանրայնացված լուսանկարում Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով այդ ժամանակ նոր էր ընտրվել նախագահի պաշտոնում։ Պատմական այդ հանդիպումը կայացել է 1991թ. նոյեմբերին։

Սև ու սպիտակ այդ լուսանկարը պատմում է 2 երկրների նախագահների 1-ին հանդիպման մասին։ Այդ ժամանակահատվածում ԱՄՆ նախագահ էր հանդիսանում Ջորջ Բուշ Ավագը։ Հանդիպումը տեղի էր ունեցել Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը։

Պատմական այդ հանդիպմանը, ինչպես երևում է լուսանկարից, մասնակցել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: