«Ամեն տեղ հորս եմ փնտրում, իմ տան սյունը քանդվեց․․․»․ ինչպես Մայքլ Քոթանջյանը հուզվեց հոր մասին խոսելիս․ տեսանյութ


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ կյանքից հեռացել է Ռաֆայել Քոթանջյանը։ Նրա տեղը մշտապես բաց կմնա թատրոնում և կինոյում։

Օրերս մեծ վարպետի որդին՝ Մայքլ Քոթանջյանը, հյուրըկալվել էր հայտնի լրագրող Արեգի մոտ և բավականին անկեղծ զրույց ունեցել։ Երգիչը խոսել էր իր զգացմունքների, կարոտի ու մեծ վշտի մասին։ Խոսելիս նկատելի էր տխրությունը,  ափսոսանքը։

Նա դժվարությամբ էր խոսում, սակայն ասելիքը կարողանում էր հասցնել։ Կյանքի վերջին օրերին Ռաֆայել Քոթանջյանը տարված է եղել հայ ժողովրդի ճակատագրով, երազում էր երկիրը տեսնել որպես քաղաքակիրթ և մշակութային երկիր։

Որդին մեծ հպարտությամբ է նշում, որ մեծ դերասանին չսիրող չկա․ Քոթանջյանին սիրում էին մեծերը, փոքրերը և բոլոր բոլորը։

Որդին՝ Մայքլ Քոթանջյանը, մտածում էր առաջիկայում մեծ շուքով նշել հայրիկի հոբելյանը, սակայն մահն առաջ ընկավ։ Ստորև կարող եք ողջ մանրամասնությամբ դիտել Մայքլ Քոթանջյանի ուշագրավ զրույցը հայրիկի մասին։


Понравилась статья? Поделиться с друзьями: