Գոռ Հակոբյանն այն երիտասարդ հայրերից է, ով չնայած իր երիտասարդ տարիքին՝ բազմազավակ հայր է։ Նա երեք երեխաների հայր է։ Թե Գոռը, թե՛ նրա կինը՝ Հրուշ Մնոյանը, հպարտանում են իրենց երեք որդիներով։

Ամուսինները ակտիվ կենսակերպ ունեն և այդ ամենի հետ միասին չեն մոռանում ժամանակն անցկացնել ընտանիքի, երեխաների հետ։

Եվ այդ մասին հաճախ են հրապարակումներ կատարում և կիսվում իրենց ծնողական ուրախ հույզերով ու ապրումներով։ Այս անգամ Գոռ Հակոբյանը մի լուսանկար է ներկայացրել, որտեղ երեք որդիների հետ է։

Լուսանկարից երևում է, որ հայրն ու որդիները զվարճալի ժամանակ են անցկացել։ Լուսանակրին կից երջանիկ հայրիկը գրել է․ «Ամեն երեկո մեր տանը։ Ռիչի դեմքը»։ Ռիչը երգչի փոքր տղան է, ով երկու տարեկան է։

Գոռ Հակոբյանն առանձնացրել է փոքր որդուն, քանի որ տղան արտառոց և զվարճալի դեմքի արտահայտություն է հաղորդել դեմքին։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։