Ամեն առավոտ լույսը բացվելուն պես գնում եմ ընտանիքս գերեզմաններում բարի լույս ասելու. ոճրագործությունից երկու ամիս անց դաժանաբար սպանված ընտանիքի հոր առօրյան


Պեմզաշենի դեպքը ցնցեց ողջ հանրությանը։ Լուրն այն մասին, որ սպանել են կնոջն անչափահաս երեխաների հետ, բանականության մեջ չի տեղավորվում։

Ընտանիքի հայրը տանը չի եղել և այսօր առանց ընտանիքի է մնացել և ցավն ու վիշտը բույն դրած հոգում ապրում և չի էլ կարողանում հասկանալ, թե ինչի համար է ապրում, հանուն ինչի և հանուն ում։ Այս մասին օրերս խոսել է  հենց ինքը՝ Սևակ Մելիքսեթյանը։

Իր խոսքում նա նշել է, որ իր սիրտը կհովանա միայն այն դեպքում, երբ երկու հանցագործները գնդակահարվեն։

«Գիտեք, ամենվատը ինչն է, որ հեչ մարդու հեչ բան չեղավ, սաղ էլ իրենց կյանքով ապրում են, մենակ իմ կյանքը ավիրվեց…»,- ասել է Սևակը։ Առ այսօր նա իր տուն չի մտել։

Պատմում է, որ գնում է դռան առջև կանգնում, ապա շրջվում ու հեռանում․ չի կարողանում իր մեջ ուժ գտնել և մտնել տուն։ Սևակի օրը սկսվում է ընտանիքի գերեզմանոց այցով։ Գնում է բարի լույս մաղթում և ետ վերադառնում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!