«Ամեն անգամ ձեզ հիշեցրեք՝ իրենք մի օր մեծ մարդ են լինելու և գնալու են առանձին կյանքով ապրելու»․ Անի Խաչիկյանի արժեքավոր խորհուրդը ծնողներին


Անի Խաչիկյանը հրապարակում է կատարել, որտեղ հանրայնացրել է որդու լուսանկարները և կից գրառման մեջ հանդես եկել արժեքավոր խորհուրդներով և դիտարկումներով։

Դերասանուհին գրել է․ «Գիտեմ՝ բոլորիս մոտ էլ կա կյանք մինչև ծնող դառնալը և ծնող դառնալուց հետո, որ էս ձագերի՝ մեր կյանք գալուց հետո ուզենք, թե չէ, ամեն ինչ իրենց շուրջ ա պտտվում, ինչքան էլ շարունակենք մնալ աշխատանքային կամ ոչ աշխատանքային առօրյայի մեջ և այլն, բայց միշտ, ուղեղի ինչ-որ մի անկյունում,

ամեն անգամ ձեզ հիշեցրեք՝ իրենք մի օր մեծ մարդ են լինելու և գնալու են առանձին կյանքով ապրելու, հիշեցրեք ձեզ՝ ծնողական անսահման սիրո արտահայտման ժամանակ, հիշեցրեք,

երբ երջանիկ եք, երբ հոգնած եք, երբ ամեն ինչ անում եք, որ երեխան անհոգ և առողջ մանկություն ունենա, երբ փորձում եք անմնացորդ իրենց համար ավելի լավ միջավայր ստեղծել, հիշեցրեք մի պահ․․․

դրանից տխրեք, մի պահ ապրեք այդ զգացումը և շարունակեք անմնացորդ և անսահման սիրել, բայց առողջ վերաբերվել մադուն, ով ձեր սեփականությունը չէ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: