Անի Քոչարին սիրում և հետևում են հազարավոր օգտատերեր, որոնք չեն թաքցնում հիացմունքը և հպարտությունը այս ուժեղ կնոջ հանդեպ։

Նրան կարելի է ընդօրինակել, նրանով կարելի է հիանալ և օրինակ վերցենլ։ Անին ակտիվ է սոցտիրույթում և սիրով ցույց է տալիս իր կյանքի ուշագրավ ու կարևոր մանրամասները։ Նա իր ճանապարհին հանդիպած դժվարությունները կարողանում է հաղթահարել և չի մոռանում կիսվել փորձով և սովորեցնել շրջապատին լինել ուժեղ։ Դժվարությունները հաղթահարելուց հետո երբեք չի մոռանում Աստծուն և մշտապես նրանով է ապրում։

Եվ հենց իր խոսքով՝ իր կյանքի գլխավոր դերկատարողը Աստվածն է։ Այս անգամ Անին հերթական գրառումն է կատարել, որտեղ խոսել է հոգևորի և, թերև, ամենկարևորի մասին։

Անի Քոչարը մասնավորապես գրել է․ «Ամեն անգամ, երբ լռում ես, որ լսես ուրիշներին, երբ հրաժարվում ես կանոններից, որոնք երկաթե օղակի նման մարդկանց փակում են իրենց միայնակության մեջ, երբ հույսի շող ես նվիրում հուսահատվածներին, երբ խոնարհության մեջ ճանաչում ես՝ որքան չնչին են կարողություններդ, և որքան մեծ է թուլությունդ,

ամեն անգամ, երբ թույլ ես տալիս, որ Աստված սիրի ուրիշներին քո միջոցով… ամեն անգամ գալիս է Սուրբ Ծնունդը…»։