Լենա Ղազարյանի արվեստը շատերն են գնահատում և սիրում ինչ կատարում և ներկայացնում է երգչուհին։

Նա համացանցում ակտիվ է և բացի նրանից, որ ներկայացնում է աշխատանքային գործունեությունը , նաև սիրով կիսվում է երկրպագուների հետ իր կյանքի հետաքրքրական և կարևորագույն իրադարձություններով։

Այս անգամ Լենան կադրեր է հանրայնացրել և ցույց տվել, թե ինչպես են իմացել իրենց առաջնեկի սեռը։ Այո՛, Լենան սպասում է առաջնեկին։ Զույգը աղջիկ է ունենալու։

Նրանք յուրօրինակ ձևով են իմացել այդ մասին․ երբ սրտատրոփ սպասում էին, թե ինչ գույն վերջապես կտարածվի բակում, բացվում են դարպասները և ներս է մտնում վարդագույն փուչիկներով մանկական մեքենա, որն էլ ազդարարում է նրանց ապագա դստեր մասին։

Կադրերում նկատելի է՝ ինչպես է հուզվել Լենան։ Նա կից գրել է․ «Մեր աղջիկ, մեր կյանքի իմաստ… պապան, մաման սրտատրոփ սպասում են քեզ: Աստված պահապան բոլոր ճուտոներին։ Ամեն աղջիկ թող զգա այս աննկարագրելի պահը»։