«Ամենասիրուն հանդիպումը»․ Սոնա Ռուբենյանի նոր հրապարակումը դստեր մասնակցությամբ


Ինչպես դեռ երեկ հայտնի դարձավ հայ հանրությանը՝ սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը մայրացել է։ Երգչուհին դուստր է ունեցել, ում անվանակոչել է Մարի։

Գեղեցիկ շնորհավորանքներով և ջերմ մաղթանքներով հանդես եկան շատերը․ ծանոթ, անծանոթ, մտերիմներ, ընկերներ և հանրությանը հայտնի մի շարք անհատներ։

Երգչուհին ծննդատնից լուսանկար էր հանրայնացրել և մեծ ուրախությամբ հայտնել իրեն երջանկացնող լուրը։ Փոքրիկ Մարին անասաելի երջանկացրել է ծնողներին։ Եվ ահա այսօր Սոնան կրկին հրապարակմամբ է հանդես եկել և ցույց տվել դստեր և քույրիկի որդիների հետ հանդիպումը։

Տղաների կողմից այն անչափ սպասված էր։ Հայտնի է, որ երգչուհին  քույրիկի՝ Մերիի և նրա որդիների հետ մեծ կապվածություն ունի և երգչուհին հաճախ է նրանց հետ ժամանակ անցկացնում։

Մերիի որդիներին ճանաչում են արդեն Սոնայի հետևորդները և անհամբերությամբ սպասում նոր հրապարակումներին։ Սոնան տղաների և դստեր հանդիպման լուսանկարին կից գրել է․ «Ամենասիրուն հանդիպումը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: