Ամենասիրունն այն գիշերներն են․․․ Սոս Ջանիբեկյանի անզուգական ընթերցումը․ տեսանյութ


«Ամենասիրունն այն գիշերներն են» բանաստեղծությունը պատկանում է Հովիկ Աֆյանի գրչին։ Բանաստեղծությունն անչափ գեղեցիկ և դիպուկ է գրված։

Բառերն այնքան հրաշալի են ընտրված, որ ասես խոսում են մեզանից յուրաքանչյուրի սրտից ու հոգուց։ Այս հրաշալի բանաստեծությունը կարդացել է սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը։

Դերասանն անչափ գեղեցիկ է կարդացել այն․ ողջ հոգով զգացել ու զգացնել տվել ունկնդիրներին։ Նրա ձայնի հնչերանգը, կեցվածքը խոսում են այն մասին՝ կարծես դերասանը զգում է յուրաքանչյուր բառ։ Բաանաստեղծությունը մեր օրերի ու մեր մասին է։

Երանի պատերազմն էլ անձրևի պես լիներ․ փակեիր պատուհանդ ու այն այլևս տուն չլցվեր։ Ինչ հեշտ է հնչում ու որքա՜ն երանությամբ, իրականությունն այլ է և ավա՜ղ անչափ ցավալի։

Իսկ մենք հենց այդ ցավալի իականության մեջ ենք ։ Առաջարկում ենք վարը կցված տեսանյութում լսել Սոս Ջանիբեկյանի անզուգական ընթերցումը։


Понравилась статья? Поделиться с друзьями: