Ամենապարզ, հասարակ ոսպով պատրաստեք անչափ համեղ և օգտակար այս աղցանը


Շաբաթը եկեք սկսենք համեղ և օգտակար աղցանի բաղադրատոմսի պատրաստմամբ։ Ոսպի, ինչպես հայտնի է, իր մեջ պարունակում է չափազանց օգտակար և անհրաժեշտ վիտամիններ։

Ամենապարզ, հասարակ ոսպով կարելի է ստանալ շատ համեղ և գունավոր աղցան, որը ձեր սեղանի զարդը կդառնա և կգոհացնի մտերիմներկն՝ նրանց հավաքելով մեկ սեղանի շուրջ։

Անհրաժեշտ է՝

Ոսպ

Լոլիկ

Վարունգ

Բուլղարական պղպեղ

Համեմ

Նանա

Ֆետա

Թանձրուկի համար՝

Լիմոնի հյութ

Ձիթայուղ

Մանանեխ

Մեղր

Աղ

Սև պղպեղ

Օրեգանո

Չափաբաժինները վերցրեք այնքան, որքան ձեզ անհրաժեշտ կլինի։ Եթե արդեն հավաքել եք բոլոր վերոնշյալ բաղադրիչները, անցնենք պատրաստման ընթացքին, որն ամենահեշտն է ու պարզն է։ Պատրաստվում է արագ, իսկ ընթացքն ուղղակի հաճույք է պատճառում։ Խաշված ոսպին միացնել մանրացված բաղադրամասերը։

Թանձրուկի համար միացնել նախատեսված բոլոր բաղադրամասերը, խառնել և լցնել աղցանի վրա, միախառնել և մատուցել անչափ թարմ բույրով և համեղագույն աղցանը։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!