Ամենահամեղ և հեշտ պատրաստվող ալադիները, որ պատրաստել եք երբևէ


Դեռ վաղուց ի վեր ալադիները շատերիս կողմից սիրված նախաճաշ են։ Այն կարելի է համադրել շոկոլադի, տարբեր մուրաբաների, ջեմերի կամ  կրեմների հետ, որոնք է՛լ ավելի համեղ են դարձնում այս հայտնի բլիթնրին։

Ալադիների պատրաստման հազարավոր բաղադրատոմսեր կան, որոնք յուրովի համեղ են։ Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել այդ հազարավոր բաղադրատոմսերից մեկը , որն անչափ համեղ է և հեշտ պատաստվող։

Եվ այսպես, առաջարկում ենք հավաքել և նախապատրաստել հետևյալ բաղադրամասերը՝

Մածուն — 250 գ

Հավկիթ — 1 հ․

Շաքարավազ — 2-3 ճ․գ․

Վանիլ — 1 տուփ

Աղ — 1/2 թ․գ․

Սոդա — 1/2 թ․գ․

Ալյուր — 240 գ

Բուսայուղ ալադիները տապակելու համար

Երբ արդեն հավաքված են ալադիների համար նախատեսված այս պարզագույն բաղադրիչները, կարող ենք սկսել պատաստման գործընթացը։ Այն պարզ է ու մատչելի։

Կկարողանաք պատրաստել շատ արագ և կուշտ ու բավարարված ճանապարհել աշխատանքի  մտերիմներին և սիրելիներին։ Իսկ պատրաստման ողջ մանրամասներին առաջարում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: