Խոհանոցային անցուդարձը շատերն են սիրում և պատրաստման գործընթացը համարում են առօրյա հարամարավետ անցուդարձ։ Կան մարդիկ, որոնք սիրում են նորարարություններ կատարել և մշտապես հիացնել ու զարմացնել ինչպես ընտանիքի անդամներին, այնպես էլ հյուրերին։ Առաջարկում ենք անչափ համեղ ալադիների բաղադրատոմս, որի պատրաստումը դյուրին և արագ կստացվի։

Անհրաժեշտ է՝
Մածուն — 300 գ
Սոդա — 1 թ․գ․
Շաքարավազ — 1 ճ․գ․
Աղ — 1 պտղունց
Ալյուր — 200 գ

Որպեսզի ալադիները փքուն ստացվեն, պետք է խմորը խիտ լինի։ Իսկ պատրաստել դրանք անհրաժեշտ է խմորի պատրաստումից անմիջապես հետո։

Դրանք իդեալական են թեյի հետ, նախաճաշին։ Այս բաղադրատոմսով ստացվում են փքուն, նուրբ ու փափուկ ալադիներ, որոնք բերանում ուղղակի հալվում են։ Այն կդառնա ձեր երեխաներրի սիրելի ուտեստը։

Դրանք կարելի է տապակել բուսայուղում, ապա անձեռոցիկի օգնությամբ չեզոքացնել ավելորդ յուղային հատվածը։ Պատրաստման մանրամասներին կարող եք հետևել վարը կցված տեսանյութում։ Բարի ախորժակ։