«Ամենակարող Տերը պահապան որդուս, հոգեզավակներիս և աշխարհի բոլոր մանուկներին»․ ո՞ւմ կնքամայրն է դարձել Անի Քոչարը


Լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարը համացանցում հաճախ է պատմում իր մասին։ Նա կիսվում է իր կյանքի թե՛ ուրախ, և թե՛ տխուր պահերով։

Այս անգամ Անին պատմել է, թե ինչպես է անցկացրել կիրակին։ Նա երկու քույրիկների կնքամայր է դարձել և ինչպես պարզ  է դառնում նրա հանրայնացված լուսանկարներից և գրառումից, անսահման երջանիկ է այդ առիթով։

Մկրտությունը տեղ է ունեցել Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում։

Անին և ամուսինը դարձել են Սուսիկի և Աստղիկի կնքահայրն ու կնքամայրը։ Անին գրառման մեջ իր որդուն, հոգեզավակներին  և աշխարհի բոլոր երեխաներին մաղթել է, որ Տերը միշտ նրանց պահապան լինի։

Անի Քոչարը մասնավորապես գրել է․ «Ամենակարող Տերը պահապան որդուս, հոգեզավակներիս և աշխարհի բոլոր մանուկներին և թող որ մշտապես նրա հովանու ներքո լինեն։

Սուրբ մկրտություն  25.07.2021։

Եկեղեցի՝ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցի (Տեր Դավիթ Սահակյանի մկրտությամբ), սանիկներ՝ Սուսիկ և Աստղիկ, կնքահայր՝ Հայկ Տեր Հովհաննիսյան — կնքամայր՝ Անի Քոչար»։


Понравилась статья? Поделиться с друзьями: